Ես մանկուց սիրել եմ սպորտը և ձգտել եմ ակտիվ լինել: Հաճախում էի սպորտային խմբակներ, վազում էի, թռչկոտում՝ այս ամենի շնորհիվ պահպանելով լավ կազմվածք: Այդ պատճառով էլ առաջին հղիությունից հետո հագուստիս չափսը չփոփոխվեց: Սակայն երկրորդ երեխայիս լույս աշխարհ գալուց հետո ես ձեռք բերեցի մոտավոր 10 ավելորդ կիլոգրամ, քանի որ չէի տիրապետում սնվելու սկզբունքներին: Առաջ եկավ ինքնազգացողության վատթարացում, տրամադրության անկում: Բացարձակ ուժ չունեի որևէ գործ անելու համար, օգտագործում էի մեծ քանակությամբ սուրճ, բայց ապարդյուն: Ամեն բան ցանկանում էի կատարել նստած վիճակում՝ հագնվել, հավաքել խաղալիքները, խնամել երեխային: Զբոսանքի ժամանակ անընդմեջ նստարան էի փնտրում: Ես ինձ զգում էի ինչպես տատիկ և ոչ թե մայր:
Հայտնվելով Առողջ ապրելակերպի ակումբում՝ ես նոր գիտելիքներ ձեռք բերեցի հավասարակշռված սնվելու սկզբունքների վերաբերյալ և սկսեցի պահպանել դրանք: Իմ կյանքը սկսեց փոփոխվել. ձեռք բերեցի առավել սլացիկ կազմվածք, առաջացավ էներգիա, հիանալի տրամադրություն, ինքնավստահություն: Արդեն այնքան ուժ ունեին, որ ի վիճակի էի վերադառնալ սպորտին և ֆիզիկական ակտիվությանը: Այժմ որդուս հետ մրցում ենք, թե ով ավելի արագ կվազի: Ինձ մայր եմ զգում և երիտասարդ տեսք ունեմ: Վարում եմ առողջ ապրելակերպ և ողջ ընտանիքիս մոտ փորձում եմ ձևավորել սնվելու ճիշտ սովորույթներ: Ես շնորհակալ եմ Առողջ ապրելակերպի ակումբին և իմ Անհատական խորհրդատուին: Երջանիկ եմ, որ կարողացա երկարաձգել երիտասարդությունս: