Ես մշտապես վարել եմ ակտիվ ապրելակերպ, զբաղվել եմ պարով, թեթև աթլետիկայով, դահուկային սպորտով: Իմ շրջապատում ինձ համարում էին ամենասլացիկ կազմվածք ունեցողը և ամենաեռանդունը: Սակայն ինձ անհանգստացնում էր իմ ինքնազգացողությունը և ցածր տոնուսը, ինչը թույլ չէր տալիս իրականացնել այն, ինչ ցանկանում էի: Առավոտյան մեծ դժվարությամբ էի արթնանում, ճաշի ժամին քնելու ցանկություն էր առաջանում, իսկ երեկոյան ամբողջությամբ ուժասպառ էի լինում: Տարեցտարի սկսեցի կորցնել սլացիկ կազմվածքս և գիրանալ: 2014թ. ծանոթացա ԱԱ ակումբի հետ:
Հավասարակշռված սննդակարգի սկզբունքները և իրենց նպատակներին հասած մարդկանց արդյունքները ոգեշնչեցին ինձ միանալու Աջակցության խմբին: Սկսեցի կանոնավոր այցելել Ակումբ, փոփոխեցի սնվելու սովորույթներս, ծանոթացա տվյալ ոլորտի փորձագետների հետ և ավելին իմացա սեփական օրգանիզմի մասին: Դա ինձ համար մոտիվացիա դարձավ կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այժմ զգում եմ թեթևություն, ուժերի և էներգիայի մեծ լիցք: Առավոտյան հեշտությամբ եմ արթնանում և օրս սկսում եմ Հավասարակշռված նախաճաշից: Մարմնիս կառուցվածքը բարելավվել է. ես ազատվել եմ ավելորդ կիլոգրամներից և ձեռք բերել մկանային զանգված: 27 տարեկանում ավելի գեղեցիկ տեսք ունեմ, քան 22-ում: Եվ այս ամենի համար ես պարտական եմ ճիշտ սննդին, ԱԱ ակումբին և Herbalife-ի իմ Անհատական խորհրդատուին: