Կորեայի Ազգային Վիճակագրական ծառայությունից վերջերս ստացված տվյալները փաստում են, որ այդ երկրի ազգաբնակչության մոտ 1/3 մասը՝ մոտ 10մնլ մարդ, ունեն ավելցուկային քաշ, և նրանց թիվը սրընթաց արագությամբ մեծանում է՝ կազմելով տարեկան 400հզ մարդ:
Հետազոտության նպատակն էր հաստատել սպիտակուցով հարստացված սննդի փոխարինիչների արդյունավետությունը որպես քաշի նվազեցման և օպտիմալ քաշի պահպանման միջոց: Ղեկավար՝ պրոֆեսոր Բելոնգ Չո, Սեուլի ազգային համալսարանի ընտանեկան բժշկության բաժանմունք, Herbalife-ի Գիտախորհրդատվական խորհրդի անդամ:
Հետազոտությանը մասնակցում էր ավելցուկային քաշ ունեցող 75 մարդ, տևողությունը կազմեց 12 շաբաթ: Բոլոր մասնակիցներն յուրաքանչյուր օր սննդի 2 ընդունում փոխարինում էին Ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլով: Ընդ որում, մասնակիցների խմբերից մեկը հետևում էր սպիտակուցի ստանդարտ քանակությամբ դիետայի (ստացված ընդհանուր կալորիաների մոտ 15 %-ը), մինչ այդ մյուս խումբն օգտագործում էր Ֆորմուլա 1 կոկտեյլ, որին ավելացնում էր Ֆորմուլա 3 պրոտեինային խառնուրդ՝ այդ կերպ ստանալով սպիտակուցի կրկնակի չափաբաժին:
12 շաբաթ տևողությամբ փորձի ավարտից հետո 2 խմբի մասնակիցների մոտ էլ գրանցվեց քաշի նվազում: Սակայն այն մասնակիցները, ովքեր հետևում էին սպիտակուցի ավելի մեծ պարունակությամբ դիետայի, իրենց քաշը նվազեցրել էին ոչ թե մկանային զանգվածի, այլ մեծ քանակությամբ ճարպային զանգվածի կորստի հաշվին:
Հետազոտությունը հաստատեց, որ սպիտակուցով հարստացված սննդի փոխարինիչների օգտագործումն արդյունավետ միջոց է քաշը նվազեցնելու և մարմնի օպտիմալ քաշը պահպանելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել էին «International Journal of Clinical Practice»-ի (Կլինիկական պրակտիկայի միջազգային ամսագիր) փետրվարյան համարում:
Պրոֆեսոր Բելոնգ Չո. «Տվյալ մշակումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ սպիտակուցով հարստացված սննդի փոխարինիչները հուսալի միջոց են համարվում քաշի և օրգանիզմի ճարպային կուտակումների նվազեցման համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կորեայի ազգաբնակչության շրջանում տարեցտարի աճում է ճարպակալման խնդիրը, ուստի քաշի արդյունավետ նվազեցման հարցը դառնում է ավելի և ավելի արդիական: Մենք ցուցադրեցինք սննդի սպիտակուցային փոխարինիչների արդյունավետությունը քաշի նվազեցման գործընթացում, և դա կնպաստի ամբողջ աշխարհում ճարպակալման խնդրի լուծմանը»: