Հետազոտության նպատակն էր հաստատել սպիտակուցով հարստացված սննդի փոխարինիչների արդյունավետությունը որպես քաշի նվազեցման և օպտիմալ քաշի պահպանման միջոց: Ղեկավար՝ Ժաոպինգ Լի, բժշկական գիտությունների դոկտոր, Կալիֆորնիայի համալսարանի կլինիկական սննդի բաժանմունքի տնօրենի տեղակալ:
Հետազոտության տևողությունը կազմել է 12 շաբաթ , ներգրավված էր ավելցուկային քաշ ունեցող 85 մարդ: Մասնակիցները բաժանված էին 2 խմբի և օրվա ընթացքում սննդի 2 ընդունում պետք է փոխարինեին Ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլով: Առաջին խմբի մասնակիցները սննդի փոխարինման համար օգտագործում էին Ֆորմուլա 1 կոկտեյլի ստանդարտ չափաբաժին (խառնուրդի 2 գդալ) , մինչ այդ երկրորդ խմբում մասնակիցներն օգտագործում էին կոկտեյլի կրկնակի չափաբաժին:
12 շաբաթվա ընթացքում հետազոտության մասնակիցները կորցրեցին միջինը 4-ական կգ՝ ապացուցելով քաշի վերահսկման նպատակով սպիտակուցային կոկտեյլների օգտագործման արդյունավետությունը: Սակայն հետազոտության այն մասնակիցները, ովքեր ընդունում էին սպիտակուցի կրկնակի չափաբաժին, կորցրեցին ավելի շատ ճարպ, քան ստանդարտ չափաբաժնով սահմանափակված մասնակիցները:
Փորձարկումը հաստատեց, որ սպիտակուցի ստանդարտ քանակություն պարունակող սննդի համեմատությամբ սպիտակուցով հարստացված սննդի փոխարինիչների օգտագործումը ոչ միայն օգնում է հասնել քաշի նվազեցան նկատելիորեն ավելի լավ արդյունքների, այլ նաև հնարավորություն է տալիս քաշը նվազեցնել ոչ թե մկանային զանգվածի, այլ մեծ քանակությամբ ճարպային զանգվածի կորստի հաշվին: Կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել էին «Nutrition Journal»-ի (Կլինիկական սննդի ամսագիր) օգոստոսյան համարում: Փորձարկման արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար հետևեք www.nutritionj.com/content/7/1/23 hղմանը: