Ֆորմուլա 1 կոկտեյլի կլինիկական հետազոտություն Գերմանիայում

Ճարպակալումը դարձել է ժամանակակից քաղաքակրթության իրական դժբախտությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականի՝ 2015թ. ավելցուկային քաշ ունեցող մեծահասակների թիվը կարող է հասնել 2,3 մլրդ: Սա չափազանց մեծ ցուցանիշ է ՝ հաշվի առնելով բոլոր այն բարդությունները, որոնց առաջացման պատճառը կարող է դառնալ ավելորդ քաշը:

Հետազոտության նպատակն էր հաստատել սպիտակուցով հարստացված սննդի փոխարինիչների արդյունավետությունը որպես քաշի նվազեցման և օպտիմալ քաշի պահպանման միջոց: Ղեկավար՝ Մարիոն Ֆլետչեր-Մորս, պրոֆեսոր, դիետոլոգիայի մասնագետ, ղեկավարում է Ուլմայի (Գերմանիա) համալսարանին կից գործող սննդի ոլորտի կլինիկական հետազոտությունների բաժինը և ճարպակալման դեմ պայքարի հետազոտական խումբը, Herbalife-ի Գիտախորհրդատվական խորհրդի անդամ է:

Հետազոտության տևողությունը կազմել է 1 տարի, մասնակցում էր ավելցուկային քաշ ունեցող 110 մարդ: Հետազոտության մասնակիցները բաժանված էին 2 խմբի: Առաջին 3 ամսվա ընթացքում՝ քաշի ակտիվ նվազեցման փուլում, առաջին խմբի մասնակիցները յուրաքանչյուր օր սննդի 2 ընդունում փոխարինում էին Ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլով, որին ավելացնում էին Ֆորմուլա 3 պրոտեինային խառնուրդ: Մասնակիցների երկրորդ խումբն օգտագործում էր սպիտակուցի ստանդարտ պարունակությամբ սովորական սնունդ: Հետագա 9 ամսվա ընթացքում՝ քաշի պահպանման փուլում, երկու խմբի մասնակիցները սննդի մեկ ընդունումը փոխարինում էին Ֆորմուլա 1 սպիտակուցային կոկտեյլով, սակայն միևնույն ժամանակ շարունակում էին օգտագործել սպիտակուցի տարբեր քանակություններ, որոնք նշանակվում էին նրանց փորձի ընթացքում:

Հետազոտության արդյունքներով բոլոր մասնակիցների մոտ գրանցվեց քաշի նվազում: Սակայն նրանք, ովքեր ներառված էին սպիատակուցի ավելի մեծ քանակություն օգտագործողների խմբում, նկատելիորեն ավելի շատ նվազեցրեցին քաշը հակառակորդների համետատությամբ (միջինը 12կգ՝ 7կգ դիմաց): Բացի այդ, նրանք կորցրեցին ավելի շատ ճարպ՝ կարգավորելով իրենց մարմնի զանգվածը:

Հետազոտողներն ապացուցեցին, որ սպիտակուցի ստանդարտ քանակություն պարունակող սովորական սննդի համեմատությամբ սպիտակուցով հարստացված սննդի փոխարինիչների օգտագործումն ապահովում է քաշի նվազեցման և օպտիմալ քաշի պահպանման նկատելիորեն ավելի լավ արդյունքներ: Ընդ որում, քաշի նվազեցան գործընթացում մեծ քանակությամբ սպիտակուցի օգտագործումը թույլ է տալիս քաշը նվազեցնել ոչ թե մկանային զանգվածի կորստի, այլև ճարպային զանգվածի այրման հաշվին:

Մարիոն Ֆլետչեր-Մորս. «Մենք գիտեինք, որ 2 խմբի մասնակիցներին էլ կհաջողվի նվազեցնել իրենց քաշը, սակայն փորձի ընթացքում մենք պարզեցինք, որ սպիտակուցի օգտագործման ծավալի մեծացման դեպքում քաշն ավելի շատ է նվազում»:

Դառնալ հաճախորդ
Դառնալ հաճախորդ