Herbalife Nutrition-ի արտադրատեսակների օգտագործման վրա հիմնված քաշի նվազեցման ծրագիրն առավել արդյունավետ է, քան ստանդարտ ցածր կալորիականությամբ դիետան: Այժմ դա հաստատված է ՌԲԳԱ Սննդի ԳՀԻ-ի հետազոտության արդյունքում, որը անցկացվել է Կլինիկայի տվյալների հիման վրա:
ՌԲԳԱ Սննդի ԳՀԻ-ի կողմից իրականացված կլինիկական հետազոտության արդյունքները հաստատում են, որ Herbalife Nutrition-ի արտադրատեսակների՝ Ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլի և Ֆորմուլա 3 պրոտեինային խառնուրդի օգտագործման վրա հիմնված քաշի նվազեցման ծրագիրն առավել արդյունավետ է, քան ստանդարտ ցածր կալորիականությամբ դիետան: Հետազոտության արդյունքներով այդ արտադրատեսակները հաստատվել են Դիետոլոգների և սննդաբանների ազգային ասոցիացիայի կողմից:
6 ամիս տևողությամբ և 90 հոգու մասնակցությամբ իրականացված հետազոտության նպատակն էր այն դիետաների կլինիկական արդյունավետության և դյուրատարության գնահատումը, որոնք ներառում են սպիտակուցի բարձր պարունակություն ունեցող սննդի փոխարինիչներ և կիրառվում են ճարպակալում ու ավելցուկային քաշ ունեցող անձանց մարմնի քաշի նվազեցման համար:
Ընդհանուր առմամբ արտադրանքի արդյունավետության փորձարկումը կազմված էր 3 փուլից՝ մասնակիցների ընտրություն, քաշի նվազեցման ծրագիր և քաշի վերահսկման փուլ: Հետազոտությանը մասնակցել են 21-60 տարեկան անձիք , որոնք ունեցել են ավելցուկային քաշ, բայց չեն ունեցել առողջական լուրջ խնդիրներ և այլ հակացուցումներ (հղիություն, քաշը նվազեցնող դեղամիջոցների ընդունում, հետազոտությանը նախորդող 6 ամսվա ընթացքում 6կգ-ից ավել քաշի կորուստ և այլն):
Հետազոտողները գնահատում էին Herbalife Nutrition-ի արտադրատեսակների ազդեցությունը մարմնի քաշի վրա, օգտագործման ժամանակ զարկերակային ճնշման մակարդակը, մարմնի կազմը և արյան կենսաքիմիական ցուցանիշները: Կարևոր լրացուցիչ ասպեկտ դարձավ դյուրատարության, ձանձրացնելու և օգտագործման անվտանգության գնահատումը:
Կլինիկական հետազոտության արդյունքները հաստատում են, որ Herbalife Nutrition-ի «Ֆորմուլա 1» և «Ֆորմուլա 3» արտադրատեսակների օգտագործման վրա հիմնված քաշի նվազեցման ծրագրերն առավել արդյունավետ են մարմնի ճարպային զանգվածի նվազեցման, իրանի շրջագծի կրճատման համար, քան ստանդարտ ցածր կալորիականությամբ դիետան, ինչպես նաև հագեցվածության և քաղցի զգացողության բացակայության շնորհիվ ապահովում են քաշի նվազեցման առավել հարմարավետ գործընթաց:
ՌԲԳԱ Սննդի ԳՀԻ-ի տվյալների հիման վրա իրականացված հետազոտությունը՝ «Այն դիետաների կլինիկական արդյունավետության և դյուրատարության գնահատումը, որոնք ներառում են սպիտակուցի բարձր պարունակություն ունեցող սննդի փոխարինիչներ և կիրառվում են ճարպակալում ու ավելցուկային քաշ ունեցող անձանց մարմնի քաշի նվազեցման համար: Herbalife-ի՝ մարմնի քաշի ճշգրտման ծրագրի պատահականացված վերահսկվող կլինիկական հետազոտություն»-ը, դարձավ ընկերության արտադրանքի արդյունավետության թվով 4-րդ գիտական հիմնավորումը: Մինչ այդ Սննդային հավելումների դրական ազդեցությունն ապացուցվել էր Գերմանիայում (Ուլմայի համալսարան), ԱՄՆ-ում (Կալիֆորնիայի համալսարանին կից գործող Մարդու սննդի կենտրոն) և Կորեայում (Սեուլի ազգային համալսարան):