ճիշտ սննդակարգը ուղղակիորեն կախված է մեր օրգանիզմի կենսաբանական ռիթմերից, այդ թվում՝ օրվա ռիթմերից: Բացի սննդի որակից և քանակից՝ այն ընդունելու ժամը ևս շատ կարևոր է ինքնազգացողության համար և ուղղակիորեն ազդում է նյութափոխանակության և քաշի վրա:
Երեկոյան ժամերին բաժին է ընկնում օրվա ընթացում ստացված կալորիաների 40%-ը՝ խորհուրդ տրվող 25%-ի փոխարեն (1): Ոչ հավասարակշռված սննդակարգը և երեկոյան ժամերի գերսնումը ազդում են քնի որակի վրա, մինչդեռ ոչ լիարժեք քունը կապված է օրգանիզմի համար բացասական հետևանքների հետ՝ ներառյալ ավելցուկային քաշը և ճարպակալումը (2):
Ֆորմուլա 1 Երեկոյան կոկտեյլն ունի այնպիսի բաղադրություն, որն օգնում է կանխել երեկոյան և գիշերային ժամերի գերսնումը , ինչպես նաև պարունակում է լիարժեք քնին նպաստող բաղադրիչ (3): Կոկտեյլը կարելի է օգտագործել և՛ որպես ընթրիք , և՛ որպես միջանկյալ սնունդ ընթրիքից հետո (ջրով պատրաստելու դեպքում): Կարելի է ավելացնել միրգ կամ բանջարեղեն: Ավելի լավ հագեցման համար կարելի է ավելացնել Ֆորմուլա 3 Պրոտեինային խառնուրդ:
Ֆորմուլա 1 Երեկոյան կոկտեյլը պարունակում է ՝
10 գրամ սպիտակուց 1 բաժնում, այդ թվում՝ արժեքավոր սոյայի սպիտակուց (4):
21 կարևորագույն վիտամիններից և հանքանյութերից բաղկացած համալիր:
Բջջանյութ:
L-տրիպտոֆան:
1 բաժնում ընդամենը 93 կկալ (կամ 217 կկալ 250մլ յուղազերծված կաթով պատրաստելու դեպքում):
#1636 - 416 գր
(1) Հիմնվելով Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում իրականացված դիետոլոգիական հետազոտությունների վրա. Նիդերլանդների հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի հաշվետվություն (RIVM), 2011; Almoosawi S. և այլոք, 2012; Դիետոլոգների ամերիկյան ասոցիացիայի հաշվետվություն, 2012.
(2) Watson, N. F.և այլոք, (2015): Առողջ մեծահասակ մարդու համար խորհուրդ տրվող քնի քանակ. Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի և Քնի հետազոտության միության կոնսենսուսի համատեղ հայտարարություն (Recommended Amount of Sleep for a Healthy Adult: A Joint Consensus Statement of the American Academy of Sleep Medicine and Sleep Research Society)// Sleep 38, 843-844, doi: 10.5665 / sleep.4716 (2015).
(3) Արտադրանքի մեկ բաժնի սննդային և էներգետիկ արժեքի, ինչպես նաև սպիտակուցի պարունակության ծավալի հիման վրա. կոկտեյլը պարունակում է L-տրիպտոֆան, որը կարող է կրճատել քուն մտնելու տևողությունը (արդյունքի հասնելու համար կոկտեյլն անհրաժեշտ է օգտագործել քնելուց 30 րոպեից մինչև 2 ժամ առաջ), ինչպես նաև կարող է դրական ազդեցություն թողնել քնի որակի վրա: Silber, B. Y., & Schmitt, J. A. (2010): Տրիպտոֆանով ծանրաբեռնվածության թեստի ազդեցությունը մարդու ճանաչողական /կոգնիտիվ/ հնարավորությունների, տրամադրության և քնի վրա: (Effects of tryptophan loading on human cognition, mood, and sleep) // Neurosci Biobehav Rev, 34(3). С. 387-407. doi: 10.1016/j.neubiorev.2009.08.005; Markus, C. R., Jonkman, L. M., Lammers, J. H., Deutz, N. E., Messer, M. H., & Rigtering, N. (2005). Ալֆա-լակտալբումինի երեկոյան ընդունումը բարձրացնում է արյան պլազմայի մեջ տրիպտոֆանի հասանելիության մակարդակը և բարելավում ուղեղի առավոտյան ակտիվությունը և ուշադրության կենտրոնացումը (Evening intake of alpha-lactalbumin increases plasma tryptophan availability and improves morning alertness and brain measures of attention) // Am J Clin Nutr, 81(5). С. 1026-1033.
(4) 250 մլ 1,5% յուղայնության կաթով պատրաստելու դեպքում