- Բարձր սպիտակուցի պարունակություն - 9 գ սոյայի սպիտակուցի իզոլատ մեկ չափաբաժնի համար (կամ 18 գ, երբ պատրաստվում է 250 մլ այլընտրանքային կաթով: Հաշվարկը ներառում է սոյա)
-
4,7 գ դիետիկ մանրաթել;
- 25 կարևորագույն վիտամինների և հանքանյութերի համալիր, ներառյալ B6, B12, D և C վիտամինները,
- Չի պարունակում լակտոզա, սնձան,
- Առանց արհեստական բուրավետիչների,
- Հարմար է վեգանների համար։
B6 և B12 վիտամինները նպաստում են արդյունավետ նյութափոխանակության և նյարդային համակարգի աշխատանքին: D և C վիտամիններն օգնում են աջակցել իմունային համակարգին, ոսկորներին և ատամներին, իսկ վիտամին D-ն նաև աջակցում է մկանների աշխատանքին:
100 կկալ չոր մթերքի մեկ չափաբաժնում:
Կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները հաստատում են, որ Herbalife-ի քաշի կորստի ծրագիրը՝ Ֆորմուլա 1 սպիտակուցային կոկտեյլի և Ֆորմուլա 3 սպիտակուցային խառնուրդ կիրառմամբ, ավելի արդյունավետ է, քան ստանդարտ ցածր կալորիականությամբ սննդակարգը*: Տեսանելի արդյունքների են հասնում 2 շաբաթվա ընթացքում**։ Ապրանքները մշակվել են Herbalife-ի սեփական հետազոտական կենտրոնում և արտադրվում են GMP որակի միջազգային չափանիշներին համապատասխան:
Վանիլային կրեմ համ– 550 գ.
Չափաբաժինների քանակը մեկ փաթեթի մեջ – 21
*90 հոգու մասնակցությամբ երկարաժամկետ կլինիկական փորձարկումները և 6 ամիս տևողությամբ ««Սննդակարգերի կլինիկական արդյունավետության և հանդուրժողականության գնահատում, որոնք սպիտակուցային բարձր պարունակությամբ կերակրի փոխարինիչներ են և օգտագործվում են գեր և ավելորդ քաշ ունեցող մարդկանց մարմնի քաշը նվազեցնելու համար: Herbalife® Քաշի կառավարման ծրագրի պատահական վերահսկվող կլինիկական փորձարկում»: Հունիս 2011, Ռուսաստանի բժշկական Գիտությունների Ակադեմիայի Սնուցման Գիտահետազոտական Ինստիտուտ, Մոսկվա
**Դիետոլոգների և Սննդաբանների Ազգային Ասոցիացիա
Herbalife քաշի շտկման ծրագրի կլինիկական ուսումնասիրություն («Սպիտակուցային կոկտեյլ Ֆորմուլա 1» և «Սպիտակուցային խառնուրդ Ֆորմուլա 3»), Մոսկվա, 2014 թ.