Իմ անունն է Նարինե Գևորգյան: 32 տարեկան եմ: Մինչ Herbalife-ի հետ ծանոթանալն ես աշխատում էի Երևանում գտնվող գերմանական կազմակերպությունում՝ որպես մենեջեր:
Ծննդաբերությունից հետո չէի կարողանում ազատվել ավելորդ քաշից և դա ինձ շատ անհանգստացնում էր: Ինձ մոտ առաջացան բարդույթներ, և ես սկսեցի ինքնուրույն փորձեր կատարել դիետաների միջոցով քաշս նվազեցնելու համար: Արդյունքում վատթարացավ ինքնազգացողությունս, առաջացան մարսողական խնդիրներ, էներգիայի անկում, անընդհատ քնելու ցանկություն կար, իսկ առավոտյան մեծ դժվարությամբ էի արթնանում:
Մի օր ամուսնուս հետ միասին որոշեցինք փոխել մեր ռեժիմը և սկսել ճիշտ կերպով սնվել: Մեր ազգական Խաչատուրը (ով հետագայում դարձավ իմ Սննդի խորհրդատուն) առաջարկեց մեզ խորհրդատվություն ստանալու նպատակով այցելել Առողջ ապրելակերպի ակումբ: Այնտեղ իմ և ամուսնուս համար կազմեցինք սնվելու անհատական ծրագիր: Ակումբի առաջին իսկ այցելությունից հետո ես սկսեցի նկատել արդյունքներ, իսկ մեկ շաբաթ անց զգացի էներգիայի աճ, կարգավորվեց քունը, առաջացավ առույգություն: Ինձ հաջողվեց կարգավորել մարսողությունը և ինքնազգացողությունը:
1 ամսվա ընթացքում քաշս նվազեց 5կգ-ով*, և այդ արդյունքն ինձ շատ գոհացնում է: Արդեն 3 տարի պահպանում են արդյունքս*: Ինձ հաջողվեց կարճ ժամանակում ազատվել հղիության արդյունքում ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից, ինչի համար անչափ ուրախ եմ: Այժմ ինձ հիանալի եմ զգում, և այդ ամենը տեղի ունեցավ իմ Սննդի խորհրդատուի և Herbalife ընկերության շնորհիվ, որն ինձ համար բացեց նաև բիզնեսի հնարավորություններ: