Պարզեք՝ արդյոք ձեր քաշը նորմայի սահմաններում է, թե ոչ, և ստացեք անհատական խորհուրդներ
Միջազգային առաջատար Herbalife ընկերությունն արժանացել է The Leader 2023 մրցանակին «Բալանսավորված սնունդ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որին ներկա էին բազմաթիվ հարգարժան հյուրեր։ Այս հեղինակավոր մրցանակի թեկնածուները գնահատվում են «Էմպիրիկա» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հանրային հարցման միջոցով և անցանում են փորձագիտական քննություն։ Մրցանակի հավակնորդներն են Հայաստանի տնտեսության մեջ մեծ ներդրում ունեցող ականավոր ընկերություններ և անհատներ տարբեր ոլորտներոից, որոնց գործունեությունը նպաստել է երկրի զարգացմանը։ Herbalife ընկերության Կովկասի երկրներում բիզնեսի աջակցման ավագ մենեջեր Իրակլի Չաչանիձեն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակը ստանալու վերաբերյալ՝ նշելով. «Մեր ընկերության համար մեծ պատիվ է առաջին անգամ արժանանալ նման հայտնի մրցանակի։ Herbalife-ն ավելի քան 10 տարի բիզնես գործունեություն է ծավալում Հայաստանում, և ահա այս մրցանակը մեր ապրանքների պահանջված լինելու և դրանց որակի գնահատականն է, ինչը մեծ ոգևորություն է ընկերության և մեր անկախ գործընկերների համար՝ շարունակելու մեր աշխատանքը»: «Առողջ ապրելակերպի խթանումից բացի, Herbalife-ը նաև յուրատեսակ բիզնես հնարավորություն է ցանկացած անհատի համար, քանի որ Անկախ գործընկեր դառնալով, նրանք կարող են իրենց սեփական բիզնեսը սկսել Herbalife-ի արտադրանքներով: Ընկերությունն, ըստ էության, աջակիցների մի համայնք է, որտեղ անհատները կարող են տեղեկանալ բալանսավորված սննդի վերաբերյալ, որդեգրել առողջ ապրելակերպ և զարգացնել իրենց առաջնորդությունն ու ֆինանսական ներուժը», - ավելացրեց նա: 1980 թվականին հիմնադրված Herbalife-ն ամբողջ աշխարհում առաջարկում է ավելի քան 2000 սննդային արտադրատեսակ, ներառյալ լեգենդար Formula 1 սպիտակուցային կոկտեյլը, որը հայկական շուկայում ներկայացված է երեք համով: Ընկերության գիտահետազոտական թիմը շարունակաբար իր ուշադրության կենտրոնում է պահում սննդային միտումները և աշխատում է ընկերության արտադրանքի բաղադրության բարելավման ուղղությամբ՝ ապահովելով դրանց վիտամիններով և միներալներով հարստացումը։ Ավելին, Herbalife-ն առաջարկում է ոչ միայն պատրաստի պրոդուկտներ, այլև հաճախորդների հատուկ կարիքները հոգալու համար նախատեսված լուծումներ, որոնցից են՝ ավելորդ քաշի նվազեցումը, ճիշտ նախուտեստների, ընդհուպ հավասարակշռված նախաճաշի ընտրությունը: Herbalife-ի Անկախ գործընկերնեն ամբողջ աշխարհում ակտիվորեն հիմնել են ավելի քան 70,000 սննդակարգային ակումբ, որտեղ հաճախորդները կարող են հավաքվել, պատրաստել Herbalife-ի արտադրատեսակներից կազմված բաղադրատոմսերով, խմել սպիտակուցային կոկտեյլներ և միասին մարզվել: Որպես պատասխանատու բիզնես՝ Herbalife-ն ակտիվորեն իրականացնում է կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններ՝ ուղղված երեխաների և բնապահպանական խնդիրներին: Ընկերությունը հիմնել է մանկական բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում։ Շրջակա միջավայրի պահպանման նպատակով Herbalife-ն իր մոտեցմամաբ խրախուսում է պլաստիկի կիրառման կրճատմանը, խարախուսում է վերամշակված նյութերի օգտագործումը և իր ապրանքների համար նվազեցրել է փաթեթավորման տարրերը։ Ինչպես նաև, Herbalife-ի Անկախ գործընկերները ընկերության երևանյան վաճառքի կենտրոններում վերամշակման համար հավաքում են պլաստմասե տարաներ։ Ընկերության առաջնահերթյուններում են նաև սովի վերացման, թերսնման դեմ պայքարի և պարենային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը: Herbalife Ltd-ի մասին Herbalife-ը (NYSE: HLF) առողջ ապրելակերպին և բարեկեցությանը նպաստող միջազգային ընկերություններից և համաշխարհային խոշորագույն համայնքներից մեկն է: 1980 թվականից ի վեր՝ Herbalife-ը բարելավում է մարդկանց կյանքը՝ ապահովելով հավասարակշռված սնունդ սպառողների համար և բիզնեսի հնարավորություններ՝ Անկախ գործընկերների համար։ Ընկերությունը գործում է ավելի քան 90 երկրում և իր արտադրանքը բաշխում է բացառապես Անկախ գործընկերների միջոցով: Անդամները համապարփակ անհատական ուսուցում են ստանում՝ իրենց կյանքը բարելավելու և ցանկալի արդյունքների հասնելու համար: Ավելին, հաճախորդները դառնում են Herbalife-ի համախոհների գլոբալ համայնքի անդամներ, որոնց նպատակն է առողջ և ակտիվ ապրելակերպը, և նրանք միշտ պատրաստ են հաջողության ճանապարհին աջակցել և քաջալերել միմյանց։ «Վարկանիշ» ընկերության մասին «Վարկանիշ» ընկերությունը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության, ՀՀ առևտրարդյունբերական պալատի, Սպառողների ազգային ասոցիացիայի, և պետական ու հասարակական բազում այլ կառույցների հետ, կազմակերպում է ամենամյա մրցանակաբաշխություններ՝ նվիրված ոլորտի լավագույններին։ Ընկերությունը թողարկում է համանուն «Վարկանիշ» ամսագիրը, որը ոլորտում միակն է իր ուղղվածությամբ և լուսաբանման մեթոդաբանության առանձնահատկությամբ։