Անկախ Գործընկերների համար մուտք

Herbalife-ն այսօր

Herbalife

միջազգային կորպորացիա է, որն աշխատում է առողջ կենսակերպի ոլորտում: 1980 թվականից ընկերությունը մշակում և ուղղակի վաճառքների մեթոդով իրացնում է հավասարակշռված սնման, քաշի վերահսկման և անձնական խնամքի համար ապրանքներ: Ապրանքների շարքը ներկայացված է ավելի քան 130 անուն ապրանքներով՝ ներառյալ պրոտեինային կոկտեյլներն ու բատոնչիկները, ԿԱՀ-երը, էներգետիկ և ֆիթնես ըմպելիքները, մաշկի և մազերի խնամքի միջոցները:

Herbalife-ի արտադրանքը տարածվում է աշխարհի ավելի քան 95 երկրում Անկախ Գործընկերների լայն ցանցի միջոցով, ովքեր սպառողներին խորհրդատվություն և օգնություն են տրամադրում արտադրանքը ձեռքբերելու հարցում:

Ուկրաինայում և Լատվիայում իր գործունեությունն ընկերությունը սկսել է 2002 թվականին, Լիտվայում և Էստոնիայում այն հաստատվել է արդեն 2003 թվականին:

Մեր առաքելությունն է

օժանդակել մարդկանց կյանքի որակի բարձրացմանը՝ հնարավորություն տալով Անկախ Գործընկերներին ընկերության հետ գործընկերությամբ վարել շահավետ բիզնես, իսկ հաճախորդներին՝ օգտվել որակյալ ապրանքներով առողջ ապրելակերպի համար:

Herbalife-ի բաժնետոմսերը գնանշվում են NASDAQ և NYSE բորսաներում:

Արտադրանքի որակը

Herbalife-ում որակին հատուկ ուշադրություն է դարձվում: Ընկերության արտադրանքը հավաստագրված է բոլոր այն երկրների օրենսդրությունների պահանջներին համապատասխան, որոնցում այն ներկայացված է: Ռուսաստանում՝ ՌԴ Առողջապահության նախարարությանն առընթեր Հավաստագրման դաշնային կենտրոնն է, ՌԴ Պետական սանիտարահամաճարակային ծառայությունը, ԲԳՌԱ Սննդի ինստիտուտը, Ռոստեստը և այլն:

Բարձր որակավորում ունեցող մասնագետները, ժամանակակից սարքավորումը և հսկողությունն արտադրության բոլոր փուլերում ապահովում են մեր արտադրանքի համապատասխանությունը որակի ամենախիստ չափանիշներին: Ընկերությունում ընդունված է հայեցակարգ «Սկսած ցանած սերմից մինչև Ձեր սեղանին դրված ապրանքը», որի շրջանակներում արտադրանքն անցնում է ստուգման 14 փուլով: Դրա իրականացման մեջ ներգրավված են 10 հատուկ լաբորատորիաներ և գիտական աստիճան ունեցող 300 հաստիքային աշխատակիցներ:

Գիտական առաջատարություն

Herbalife-ի Գիտախորհրդատվական խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 20-ից ավել հեղինակավոր գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, զբաղվում է նոր արտադրանքի մշակումով, արդյունավետ բաղադրիչների փնտրումով, թեստավորումով, ինչպես նաև մասնակցում է Անկախ Գործընկերների ուսուցմանը:

Herbalife-ի աջակցության շնորհիվ 2003 թվականին Կալիֆոռնիայի Համալսարանը (ԱՄՆ) բացեց Մարկ Հյուզի անվան Բջջային և մոլեկուլյար սնման լաբորատորիան: 2010 թվականին ընկերությունը ստեղծեց սեփական տեղեկատվական-կրթական ինտերակտիվ ռեսուրսը՝ «Herbalife-ի Սննդի ինստիտուտը»:

Մասնագիտական և ոլորտային ասոցիացիաներում մասնակցությունը

Herbalife-ն ավելի քան 70 գիտական, արդյունաբերական և հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամ է: Herbalife-ն այնպիսի կառույցների հիմնադիրներից է, ինչպիսիք են Դիետիկ/սննդի արտադրանքի արտադրողների միջազգային միությունը (IADSA), Պատասխանատու սնման եվրոպական միությունը (ERNA) և Առողջ սննդի խորհուրդը (CRN): Ռուսաստանում Herbalife-ը նաև մասնակցում է ԿԱՀ արտադրողների ոչ առևտրային գործընկերության, Դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի և Ուղղակի վաճառքների ռուսական ասոցիացիայի աշխատանքներին:

Սպորտային գործընկերություն

2016 թվականին Herbalife բրենդի պատվիրակներ դարձան օլիմպիական չեմպիոններ Ալեկսեյ Յագուդինն ու Տատյանա Տոտմյանինան:

Herbalife-ը հովանավորչական օգնություն է տրամադրում միջազգային և տարածաշրջանային մասշտաբի ավելի քան 150 սպորտային միջոցառումներին, որոնցից են World Football Challenge-ը, Ֆիզկուլտուրայի և սպորտի միջազգային փառատոնը և այլն:

Մենք աջակցում ենք ավելի քան 100 արհեստավարժ մարզիկի, ի թիվս նաև Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ մադրիդ» իսպանական ակումբի և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվողի: Herbalife-ը նաև 25-ից ավել առաջատար ֆուտբոլային ակումբների սնման գծով հովանավորն է, որոնցից են՝ «Շալկե 04» (Գերմանիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Այաքս» (Նիդերլանդներ), ՊՍՎ (Նիդերլանդներ), «Ատլետիկո Մադրիդի» կանանց թիմը (Իսպանիա), «Լոս-Անջելես Գէլէքսի» (ԱՄՆ), «Շախտյոր» (ՈՒկրաինա), ԲԱՏԷ (Բելառուս) և այլն

2010 թվականին Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում մեկնարկեց «Herbalife-ի թիմը» ծրագիրը: Այս նախաձեռնության շրջանակներում մեր Անկախ Գործընկերներն իրենց անձնական օրինակով առաջ են տանում առողջ կենսակերպի գաղափարը՝ մասնակցելով զանգվածային սպորտային միջոցառումներին: